Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Մեսիից հետո եկող «դարաշրջանի» մասին մտածելը մեր պարտականությունն է»

«Մեսիից հետո եկող «դարաշրջանի» մասին մտածելը մեր պարտականությունն է»
01.08.2019 | 12:17

«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ ակումբը պետք է պատրաստվի նրան, որ տեսանելի ապագայում կատալոնացիները ստիպված կլինեն խաղալ առանց Լիոնել Մեսիի:
«Մենք կարծում ենք, որ Մեսիից հետո եկող «դարաշրջանի» մասին մտածելը մեր պարտականությունն է, և ակումբը անում է դա՝ ներգրավելով նոր ֆուտբոլիստների։ Բայց ես հույս ունեմ, որ նա մեզ հետ դեռ երկար տարիներ կլինի»,- ակումբի նախագահի խոսքերը մեջբերում է Reuters-ը:


Մեսիի ընթացիկ պայմանագիրը «Բարսելոնի» հետ ավարտվում է 2021 թվականին, սակայն ակումբը պատրաստվում է այն 4 տարով երկարաձգելու: Պայմանագրի ժամկետի ավարտին արգենտինացին կլինի 36 տարեկան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ